Լրահոս

31.05.2009 14:14


Գագիկ Բեգլարյանն ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի

Գագիկ Բեգլարյանն ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի

Երևանի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Գագիկ Բեգլարյանը քվեարկել է թիվ 9/5 ընտրատեղամասում։

Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշել է, որ ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի.

-Այս ընտրությունը յուրաքանչյուր երևանցու համար շատ կարևոր է, և իմ ակնկալիքները շատ մեծ են։ Վաղը Երևանը պետք է ունենա նոր մեկ մարմին, որը կոչվում է Երևանի համայնք, և այս ընտրությունները կարևոր են յուրաքանչյուրիս համար։ Թող լինեն ազատ, արդար ընտրություններ։

«Ընտրախախտումների վերաբերյալ տվյալներ ունե՞ք» հարցին նա պատասխանել է.

-Այս պահի դրությամբ շատ հանգիստ է, ակտիվությունը մեծ է։ Մեր շտաբը ոչ մի ահազանգ չի ստացել։ Աստված տա` մինչև ուշ երեկո այսպիսի ընտրություններ ընթանան։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը