Լրահոս

04.07.2012 17:13


«Ոսկե ծիրան»-ի ծրագիրը՝ այժմ արդեն բջջային ցանցում

«Ոսկե ծիրան»-ի ծրագիրը՝ այժմ արդեն բջջային ցանցում

 «Ոսկե ծիրան» Երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնն ուրախ է հայտարարել, որ այս տարի առաջին անգամ փառատոնի ցուցադրությունների ծրագիրը հասու կլինի նաև բջջային ցանցում. մշակվել է հատուկ բջջային ծառայություն (mobile application), որը կընդգրկի փառատոնային ցուցադրությունների ամբողջական ծրագիրը` ներառյալ ցուցադրվող ֆիլմերի օրը, ժամը, վայրը, ինչպես նաև ֆիլմի մասին հակիրճ տեղեկատվություն: Ծրագիրը ներառում է նաև հիշեցման ծառայություն, որի միջոցով հնարավոր կլինի նշել նախընտրած ֆիլմը և բջջային հաղորդագրությամբ ցուցադրությունից մոտ երկու ժամ առաջ ստանալ հիշեցումը: Ծրագիրը կսկսի գործել հուլիսի 5-ից:

 «Ոսկե ծիրան»  

 

Այս խորագրի վերջին նյութերը