Լրահոս

31.05.2009 18:36


Ընտրատեղամասերում միջադեպեր չկա՞ն

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 9.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում Սուրեն Աբրահամյանից ահազանգ է ստացվել, որ 11/31 ընտրատեղամասի դիմաց մարդիկ են հավաքվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընտրատեղամասի մոտ մարդկային կուտակումներ չկան: Հաղորդագրությունում նշված է նաև, որ մայիսի 31-ին, ժամը 12.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 12/16 ընտրատեղամասի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:

 

Այս խորագրի վերջին նյութերը