Լրահոս

11.07.2012 10:51


Արցախում այսօրվանից կսկսվի քվեաթերթիկների տպագրությունը

Արցախում այսօրվանից կսկսվի քվեաթերթիկների տպագրությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը կսկսվի այսօր՝ ժամը 12։00-ից։

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ քննարկել է ԼՂՀ նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանի դիմումը իր թեկնածությունը հանելու մասին և որոշել նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչել: 

Այսպիսով՝ 2012 թվականի հուլիսի 19-ին կայանլիք ԼՂՀ նախագահի հերթական ընտրությանը կմասնակցեն Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը և Արկադի Սողոմոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը