Լրահոս

11.07.2012 14:40


Շուշան Պետրոսյանի ամուսինը 2011թ.–ից ոստիկանության հետ որևէ առնչություն չունի

Շուշան Պետրոսյանի ամուսինը 2011թ.–ից ոստիկանության հետ որևէ առնչություն չունի

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր երգչուհի, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսնու՝ Արման Հարությունյանի խոսքերին՝ սառնասրտորեն կսատկացնեի ոմանց, և գրել.

«Ինձ և կարծում եմ շատերին հետաքրքիր է Ոստիկանության համակարգը բարեփոխման ենթարկող ու «պեպելնիցուց» մարդ-ոստիկան կերտելու խոստում տված գլխավոր ոստիկանապետի կարծիքն ու վերաբերմունքը»։

Լիլիթ Գալստյանի այս հայտարարությանը կրկին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Հարգելի Լիլիթ Գալստյան, անկեղծ ասած՝ զարմանալի թվաց, թե ձեզ և շատերին ինչու է հետաքրքրում ոստիկանության պետի կարծիքն ու վերաբերմունքը քաղաքացու` համացանցում արտահայտած մտքերի վերաբերյալ. ձեր կողմից հիշատակված անձը 19.07.2011 թվականից ոստիկանության հետ որևէ առնչություն չունի»,–Լիլիթ Գալստյանին պատասխանել է Ա. Ահարոնյանը:

Չի ուշացել նաև Լիլիթ Գալստյանի արձագանքը. «Վատ չի, եթե իմ կողմից հիշատակված անձը 19.07.2011 թվականից ոստիկանության հետ որևէ առնչություն չունի, ինչպես հիշատակվում է ձեր պատասխանում։ Հուսանք, որ առհասարակ այդ տեսակն առնչություն չի ունենա համակարգի հետ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը