Լրահոս

11.07.2012 14:53


Էլինար Վարդանյան. «Մթնոլորտը կարող է սրվել»

Էլինար Վարդանյան. «Մթնոլորտը կարող է սրվել»

Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ /«Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ , «Գալակտիկա» ՍՊԸ/, որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ վարորդների հարցը նույնպես փակված է:

Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել. Մի կողմում վատ գործարար է, մյուս կողմում` հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ամեն օր օգտվում են բարեգործական հիմնադրամի «անվճար երթուղիներ» ծրագրից: Ես խոսել եմ տեղի բնակչության հետ, մարդկանց մոտ տրամադրությունները լարված են, եթե այս խնդիրը շարունակվի արհեստականորեն սրվել, ապա կարող են անցանկալի զարգացումներ լինել:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից մեր երկրում օգտվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիմնադրամը շարունակելու է իր ծրագրերը բոլոր ուղղություններով` սոցիալական, գիտական, կրթական, մշակութային և այլն: Ի դեպ, ուզում հիշեցնել, որ մոտ մեկ ամիս առաջ Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործությանն ուղղվող գումարները առաջիկայում կրկնապատկվելու են:

Էլինար Վարդանյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը