Լրահոս

01.06.2009 09:14


ՀԱԿ–ը հայտնել է խախտումների մասին

 

Ժամ

Ընտրատարածք

Խախտում

  1.  

30.05.09, 20։00-ի սահմաններում

Նոր Նորք

ՀԱԿ-ի Նոր Նորքի նախընտրական շտաբի ներկայացուցիչն ականտես է եղել ընտրակաշառքի բաժանմանը, լուսանկարել այն եվ զանգահարել է ոստիկանություն։ Ոստիկանությունը ժամանել է ՀԱԿ-ի շտաբ, գրանցել խախտումը եվ անցկացրել հարցաքննություն։

  1.  

31.05. 09, 8:00 սկսած

Դպրոց 104, Ավան

5 համարի երթուղայինը, / Տ 0054, Տ 0320 և Տ 0312 պետհամարանիշ/ 3 անգամ մոտեցել է ընտրատեղամասին, կանգնել է մի քիչ հեռվում, մարդկանց բերել են, որ ընտրեն: 2 անգամ էլ կանգնել են հենց մուտքի մոտ:

  1.  

08։10-ի սահմաններում

Ավանի շախմատի դպրոցի մոտ

Գրանցվել է ընտրակաշառքի բաժանում

  1.  

08։00-ից

 

Միլենա եվ Տաքսի ,Զե տաքսի ծառայութնունները չեն ընդունում պատվերներ քաղաքացիներից այլ տեղափոխում են ընտրողներին ընտրատեղամասեր / 621010, 626262, /

  1.  

08։00-ից

Ավան

Տաքսի ,Զե ծառայությունը /0373, 0345, 0390, 0386/, պատկանում է Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ամբողջովին տրամադրված է բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլով։ Մասնավորապես այս պահին, ժամը 10։30, նրամք զբաղված են Նարեկացի եվ Դուրյան փողոցների բնակիչներին Ավանի Կինոյի հարեվանությամբ գտնող ընտրատեղամաս տեղափոխելով։

  1.  

08։00-ից

Բոլոր ընտրատեղամասերում Աջափնյակ Դավիթաշեն

ԸՕ 23 հոդվածի կոպիտ խախտում։ Կանաչ շապիկներով անձինք ընտրատեղամասին մոտեցողներին աշխատում են հեռացնել ընտրատարածքից, բացառությամբ իրենց կողմից ճանաչված անձանց, որոնց իրենք անձամբ ուղեկցում են մինչեվ քվեարկության վայրը։ Խախտումը գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից։

  1.  

08:00-ի սահմաններում

7/08 տեղամաս, Մալաթիա Սեբաստիա

Միսակյան Գոռը, Դատական դեպարտամենտի կողմից առաջադրված Ընտրական Հանձնաժողովի անդամը, ծեծի է ենթանկել Ժառանգության Հանձնաժողովի անդամին եվ ՀԱԿ վստահված անձին եվ տեղամասից դուրս հանել։

  1.  

09:00-ի սահմաններում

2/04 տեղամասի մոտ, Նոր Նորք

ՀԱԿ-ի Նոր Նորք նախընտրական շտաբի ներկայացուցիչը գրանցել է ընտրատարածքի մոտ կայանված Գազել մակնիշի միկրոավտոբուս, որին մոտենում են ընտրողները եվ ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու։

  1.  

09:00-ի սահմաններում

7/27 եվ 7/28, Աջափնյակ Դավիթաշեն

Թաղապետի տեղակալ Բաղդասարյան Արմենը խոչընդոտում է ՀԱԿ-ի վստահված անձի, դիտորդների աշխատանքներին, թույլ չի տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը, քաշքշում է վերջիններիս եվ աղմկում։

  1.  

09:00-ի սահմաններում

9/20 Գրողների միություն, Կենտրոն

Բաց քվեարկություն է գրանցվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, կազմվել է բողոք

  1.  

09:30-ի սահմաններում

Շենգավիթ

Գրանցվել է ընտրողների խմբակային տեղափոխում Գազել մակնիշի միկրոավտոբուսներով ընտրատարածքների միջեվ։ Խախտումը գրանցվել եվ կանխվել է ՀԱԿ-ի կողմից, խատման մասին տեղեկացվել է ոստիկանությունը

  1.  

09:30-ի սահմաններում

Վաղարշյան դպրոց, Կենտրոն

ԲՀԿ-ի կողմից նշանակված Ընտրական Հանձնաժողովի նախագահը չի ներկայացել ընտրություններին

  1.  

10։00 - սահմաններում

8/02, Մալաթիա Սեբաստիա

Հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբից խոչընդոտել է եվ ապա ծեծի ենթարկել ՀԱԿ -ի վստահված անձ Արմեն Աբրահամյանին

  1.  

10։10 - սահմաններում

7/18, Մալաթիա Սեբաստիա

Տեղի է ունեցել ծեծկռտուկ, հանգամանքները պարզվում են

  1.  

10։45

9/01,9/02,9/03 Նալբանդյան դպրոց, Կենտրոն

Չորրորդ Իշխանության լրագրող Գոհար Վեզիրյանին այս պահին ենթարկում է ծեծի ԱԺ պատգամավոր Լեվոն Սարգսյանը / ալրաղացի Լյով/ ծեծի են ենթարկվել նաեվ ՀԱԿ-ի վստահված անձերին եվ լրագրողներին, վերջիններս այժմ գտնվում են ոստիկանությունում

  1.  

առավոտվանից

Գյումրիից Երեվան

Գյումրիից 19415, 18594, 36245, 16393, 12711,06617, 17953, 45777, 18053, 19415, 45032, 10911, 45746, 45345, 10918, 45344 պետհամարանիշներով Գազելներով եվ եվս 20 մարդատար մեքենաներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Նրանց ուղեկցում են 23202 եվ 34001 պետհամարանիշներով ոստիկանության մեքենաներ եվ անձամբ Գյումրիի քաղաքապետը։ Թրանսփերանսի ինթերնեշիոնալ կազմակերպության դիտորդները գրանցել են միկրոավտոբուսների կուտակումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ։

  1.  

11:00

Գյումրիից Երեվան

Գյումրիից 10 Գազելներով /45 LL 851, 13 068, 06 617, 11 237, 17 687/  Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Գազելները կանգնում են ՀՀ Ֆուտբոլի Ֆեդերացիայի շենքի դիմաց, որտեղից մարդկանց տեղափողում են ընտրատեղամասեր։

  1.  

11։00-ի սահմաններում

13/22, Էրեբունի

Գ. Բեգլարյանի կողմնակիցները հենց տեղամասում քվեարկողներին տանում են կից սենյակ եվ 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանում։

  1.  

11։00-ի սահմաններում

9/04, 9/05

Տեղի է ունենում բաց քվեարկություն։ Սկսվում է ծեծկռտուկ։

  1.  

11։00-ի սահմաններում

2/30, Նոր Նորք

ՀՀԿ ներկայացուցիչները ահաբեկչության միջոցով ստիպում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին

  1.  

11։00-ի սահմաններում

Արեշի 35 դպրոցի բակում

Ֆորդ մակնիշի 03374 պետհամարանիշով եվ Գազել մակնիշի 13380 պետհամարանիշով միկրոավտոբուսներին մոտենում են ընտրողները եվ ստանում ընտրակաշառք, որից հետո գնում են քվեարկելու։

  1.  

11։00-ի սահմաններում

2/28,

Ժամկետային զինծառայող Գյուրջանյան Վարդանը, զինվորական համազգեստով եվ զինվորական գրքույկով ներկայացել է ընտրությունների եվ հայտարարել, որ իրեն ԼՂՀ Մարտունու թիվ 3 զարամասից, իր բոլոր Երեվանի հաշվառում ունեցող ընկերների հետ միասին ուղարկել են մասնակցելու ընտրություններին։ Ժառանգություն կուսակցության կողմից հանձնաժողովի անդամը եվ ՀԱԿ-ի վստահված անձը պահանջել են գրանցել խախտումը գրանցամատյանում սակայն հանձնաժողովը չի գրանցել։

  1.  

11։10

06/14,  06/15, 156 դպրոց , Շիրազի 11, Աջափնյակ

Երկու կին, որոնց մարդիկ ճանաչում են որպես Մանվելի խանութի աշխատողներ, ծերերին տանում են ընտրատեղամասեր եվ նրանց հետ քվեախցիկ մտնում

  1.  

11։15

11/32 ընտրատեղամասերում, Շենգավիթ համայնք,

Մարդկանց խմբեր են բերում, Գազել մակնիշի մեքենաներով / 95, 97, 19, 261  համարների երթուղայիններ/, եվս մեկը առանց համարի 0933 M, քվեախցիկ են մտնում երկու, երեք հոգով

  1.  

11։00

11/27 , Շենգավիթ համայնք

17/1 շենքի բնակիչները համատիրության նախագահի ուղեկցությամբ  83, 56, 58 համարի երթուղայիններով բերվել են  11/27 ընտրատեղամաս քվեարկելու: Քվեարկում են մի քանի հոգով

  1.  

11։30

11/27, 11/28 Շենգավիթ համայնք

Ընտրատեղամասում մեծ կուտակումներ են:

Հանձնաժողովի նախագահը' Գալստյան Արայիկ Զորիկի: Այստեղ 11.30-ից հետևում են ,Տարեգիրե թերթի լուսաբանող լրագրող Գայանե Առուստամյանին  /BMW 11SS 750/

  1.  

11։45

8/05, 06, 07, Մալաթիա Սեբաստիա

Կուտակումներ եվ լցոնումներ, հայտնել է Թրանսփերանսի Ինտերնեշնելի դիտորդը

  1.  

11։45

9/01, 9/02, Կենտրոն համայնք, Նար Դոսի 38, թիվ 33 դպրոց

100 համարի երթուղայինով անընդհատ մարդկանց են բերում, հանձնաժողովի նախագահը եվ անդամները բողոքներին չեն արձագանքում:

 

  1.  

12։00

3/26, Քանաքեռ-Զեյթուն համայնք

71 համարի երթուղայինը / O796 S/ անընդհատ մարդկանց է բերում, կուտակումներ  

  1.  

12։00-ի սահմաններում

06/O1, 06/02,Աջափնյակ համայնք

Նույն մարդը քվեարկել է զուգահեռաբար երկու տեղամասում

 

  1.  

12։00-ի սահմաններում

12/15, 12/16, 12/17, Շենգավիթ

ՀՀԿ ավագանու թեկնածու Հովհաննես Ավանեսյանը եկել է ընտրատեղամաս, որից անմիջապես հետո եկել են ԲՀԿ խմբակցության անդամ, և շտաբի պետ՝ Կարո Կարապետյանը մի խումբ ԲՀԿ շտաբի անդամների հետ, Բրաբուս մակնիշի մեքենաներով (դրանցից մեկը 11SS500). Տեղի են ունեցել քննարկումներ, առաջացել են մեծ կուտակումներ՝ ներսում և դրսում։ Ոչ մի միջամտություն ոստիկանության կողմից։ Արգելել են լրագրողներին նկարել։ Գայանե Առուստամյանին, Տարեգիրի լրագրողին, հաջողվել է նկարել, երբ երկու կողմերը հեռացել են ձեռքսեղմումով։ Արձանագրություն չի կազմվել։

  1.  

12։00-ի սահմաններում

6/03, 6/04

10ՕԼ301 համարանիշի Սպիտակ 07-ի վարորդը ընտրակաշառք է բաժանում։ Հաղորդել է Լեվոն Քոչարյանը։

  1.  

12։15-ի սահմաններում

 

Աբովյան քաղաքից թիվ 4 երթուղային տաքսիներով Երեվան են տեղափոխվում մարդիկ քվեարկությանը մասնակցելու նպատակով։

  1.  

12։30-ի սահմաններում

7/05, 7/06/, 7/07

Թիվ 82 երթուղային տաքսիներով մարդկանց տեղափոխում են քվեարկության

  1.  

12։30-ի սահմաններում

11/33, թիվ 75 դպրոց, Շենգավիթ

Ընտրական հանձնաժողովի անդամները խլում են ընտրողների ձեռքից քվեաթերթիկները, քվեարկում եվ գցում արկղի մեջ

  1.  

13։00-ի սահմաններում

12/27

Տեղի է ունեցել լցոնում, ՀԱԿ-ի վստահված անձը կանգնեցրել է խախտումը, կազմվել է արձանագրություն

  1.  

13։00-ի սահմաններում

7/31, 7/32

Երթուղային տաքսիներով / 1956Ս, 630Ս796/ մարդկանց բերում են քվեարկության ընտրատեղամաս, որի մոտ կանգնած է 400ՕՍ10 պետհամարանիշով Մերսեդես Ջիփ, որի միջից ընտրակաշառք են բաժանում։ Ստանդարտ, կանաչ շապիկ դեղինով Armenia գրված, հագուստով երիտասարդների կուտակում /կան լուսանկարներ/

  1.  

13։00-ի սահմաններում

13/17 Արեշ, Էրեբունի, 43 դպրոց, եվ Առաջին եկարօրյա դպրոց

Կազամակերպվել է կառուսել քվեարկություն, ընտրողների խմբակային տեղափոխում Գազելներով

  1.  

13։00-ի սահմաններում

12/17 Շենգավիթ

Ընտանիքը ամբողջ կազմով եկել է քվեարկելու, պարզվել է, որ հոր դիմաց առդեն ստորագրված է, խախտումը հայտնել է ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Հայրապետյանը։

 

Նույն տեղամասում 54Ա երթուղայինը 2688Տ եվ 26 երթուղայինը 2159Տ տեղափոխում են ընտրողներ։

 

Նույն տեղամասում Ընտրությունը քոնն է ՀԿ դիտորդն ուղղորդում է ընտրողներին՝ կանգնած քվեախցիկների միջեվ։

 

Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահի եվ հանձնաժողովի ԲՀԿ-ի անդամի միջեվ, ընտրատեղամասից դուրս վիճաբանություն է տեղի ունեցել

  1.  

13։30-ի սահմաններում

11/21

Քվեարկել է մահացած Գեվորգ Թադեվոսյանը, այս փաստի կապակցությամբ գրանցում է կատարվել գրանցամատյանում, ՀԱԿ-ի վստահված անձերը ենթարկվում են ճնշման

  1.  

13։30-ի սահմաններում

 

ՊՆ Ռազմական Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ հարձակվել են Ռուբեն Գեվորգյանի /ծաղիկ Ռուբո/ վրա։ Թաղապետի՝ Ռ. Գեվորգյանի եղբոր որդին, թիկնազորից մեկը վիրավորվել է հրազենից։ Վ. Գասպարյանը զինված է եղել ավտոմատով։

  1.  

13։30-ի սահմաններում

10/07, Գրիբոյեդովի դպրոց

0851Տ, 3450 Տ պետհամարանիշներով Գազելներով ընտրոներ են բերում ընտրատեղամաս։

  1.  

13։30-ի սահմաններում

Զեյթուն, Պարույր Սեվակի արձանի մոտ

ՀՀԿ շտաբի հարեվանությամբ 113ԼԼ Վոլգա 3110, 07-366 Մերսեդես 600, 88-600 Մերսեդես, 68-610 ԲՄՎ, 06-026 սպիտակ Նիվա մեքենաներով վարորդները ցուցակներով մարդկանց ընտրակաշառք են բաժանում եվ ուղարկում քվեարկելու։ Հաղորդվել է ոստիկանություն որտեղից ոստիկանական վերակարգ է ուղարկվել ընտրախախտման վայր։

  1.  

13։30-ի սահմաններում

13/27 Էրեբունի

Էլեկտրացանցի աշխատող Ասոն 75 երթուղային տաքսիներով մարդիկ է բերում քվեարկության երթուղային տաքսիներով մարդկանց բերում է քվեարկության։։

  1.  

13։30-ի սահմաններում

12/02, 12/04

ԲՀԿ-ն 2913, 1184, 0422 երթուղային տաքսիներով մարդկանց բերում է քվեարկության։

  1.  

13։30-ի սահմաններում

1/21, Նոր նորք

55, 38/9 համարի երթուղային տաքսիներով Դ. Մալյանի նրբ. 4,4/1 շենքից մարդկանց բերում է քվեարկության։

  1.  

13։30-ի սահմաններում

12/26

Երթուղային տաքսիներով մարդկանց բերում է քվեարկության։

  1.  

13։45-ի սահմաններում

9/01, 02, 03

Թիվ 33 դպրոցի տնօրենը ագրեսիվ ճնշում է գործադրել դիտորդների վրա երբ վերջիններս հրավիրել են նրա ուշադրությունը անօրեն կուտակումների վրա։

  1.  

13։45-ի սահմաննեորւմ

1/26 Նոր Նորք

Ընտրատեղամասի մոտ բաժանում են ընտրակաշառք

  1.  

13։50-ի սահմաններում

8/27 Սեբաստիա Մալաթիա

Հանձնաժողովի նախագահը բիրտ ձեվով խոչընդոտել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, ընտրությունների դիտորդ Միքայել Դանիելյանի աշխատանքը, չեն թույլատրել մտնել ընտրատեղամաս, լուսանկարել քվեարկության ընթացքը

  1.  

13։50-ի սահմաններում

8/03, 8/04 Մալաթիա Սեբաստիա

Քվեարկություն զինվորական գրքույկներով, նկարահանված է Գալա հեռուստաընկերության կողմից

  1.  

14։00-ի սահմաններում

Ավան

Մեծահասակներին ավտոմեքենաներով եվ տաքսիներով տեղափոխում են ընտրատեղամասեր։

  1.  

14։00-ի սահմաններում

Ավան

Նարեկացի 3 շենքի բակում լրացվում են ընտրողների անձնագրային տվյալները, անօրինականությունը գրանցված եվ լուսանկարված է։

Երաժշտական դպրոցի մոտ կանգնած են Գազելներ, հավքում են մարդկանց եվ տեղափոխում ընտրատեղամաս, փաստը գրանցված եվ լուսանկարված է։

  1.  

14։00-ի սահմաններում

11/03, Շենգավիթ

Ընտրատեղամասի բակում բաժանում են ընտրակաշառք եվ ավտոբուսներով տեղափոխում ընտրողներին

  1.  

14։00-ի սահմաններում

Նոր Նորք, 7-րդ մասիվ

ՀՀԿ-ական եվ ԲՀԿ-ական սափրագլուխների բախում, Ջիփ մակնիշի ավտոմեքենաների կուտակում

  1.  

14։15-ի սահմաններում

8/05, 8/06, 8/07, Մալաթիա Սեբաստիա

Բաց քվեարկություն եվ լցոնումներ, իրականացվում է Անդրեյ Զատիկյանի գլխավորությամբ /ի լրումն նախկինում տրված տեղեկատվության/ , այնտեղ կանգնած է Մալաթիա Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանին պատկանող 06060 պետհամարանիշով մեքենան, ինչպես նաեվ Զատիկյանին պատկանող 60045 մեքենան

  1.  

14։45-ի սահմաննեորւմ

Մալաթիա Սեբաստիա

Եկեղեցու հարակից տարածքում կանգնած են բազմաթիվ երթուղային տաքսիներ Լույս Աստղ եվ Կայզեր գրություններով

  1.  

15։00-ի սահմաններում

13/18 Էրեբունի

Անհայտ անձ կատարել է լցոնման եվ կարուսելի փորձ, խախտումը կանխվել է Հանձնաժողովի անդամների եվ ՀԱԿ վստահված անձի կողմից, կազմվել է արձանագրություն,

  1.  

15։00-ի սահմաններում

4/05 Արաբկիր

Ընտրություններին եկող քաղաքացիներին մոտենում են ՀՀԿ-ի եվ ԲՀԿ-ի անդամները եվ քարոզում իրենց կուսակցությունների օգտին քվեարկել

  1.  

15։00-ի սահմաններում

Արցախի 8

Փող են բաժանվում։

  1.  

15։00-ի սահմաններում

11/09, 35 դպրոց

Գազելներով մարդկանց բերում են։

  1.  

15։00-ի սահմաններում

Էրեբունի, Նոր Արեշ

31-րդ փողոցում ՀՀԿ-ն զբաղված է քարոզչությամբ, բաժանում է 5000-ական դրամ եվ տեղափոխում ընտրողներին ընտրատարածք

  1.  

15։00-ի սահմաններում

11/14

Անց է կացվում բաց քվեարկություն

  1.  

15։00-ի սահմաններում

8/15 Մալաթիա Սեբաստիա

Ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ավագանու ցուցակից Հայկ Գեվորգյանին

  1.  

15։00-ի սահմաններում

13/18 Էրեբունի

Կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ, կազմվում է արձանագրություն: Ծրարները կնքել է անձամբ հանձնաժողովի նախագահը։

  1.  

15։00-ի սահմաններում

8/16 Մալաթիա Սեբաստիա

Ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Խաչատրյան Արտյոմը հայտնել է որ փախցրել են քվեաթերթիկները։ Ինքը պահանջել է գրանցեն փաստը, բայց հանձնաժողովը հրաժարվել է։ Ա1+ ի լրագրողը ներկա է եղել։

  1.  

15։00-ի սահմաններում

Քանաքեռ-Զեյթուն

Ահանզանգ է ստացվել Ահարոնյան շենքի 20,22,23-ից որ ցուցակներով այցելում են բնակարաններ և առաջարկում են ֆինանսավորել և ուղեկցել մինչև ընտրատեղամաս։

  1.  

15։00-ի սահմաններում

Շենգավիթ, Թումանյանի դպրոց

Գազելներով բերել են մարդկանց և խցանումներ են առաջացել։

  1.  

15։30-ի սահմաններում

10/24 Կենտրոն

Ժուրնալիստների տանը տեղակայված ընտրատարածքում՝ քվեաթերթիկը քվեարկողին տրամադրելիս՝ ելունդը քվեաթերթիկից անջատելու ժամանակ միտումնավոր կերպով  վնասում են քվեաթերեիկը և ասում, որ դա նորմալ է և անվավեր չի համարվում։

  1.  

15։30-ի սահմաններում

8/03 Մալաթիա-Սեբաստիա

Մի կին 15-20 ծրար է գցել։ Ընտրող կինը նկատել է և միջամտել է,կանչել է ոստիկանին, որը վստահված անձին փորձել է դուրս բերել ընտրատեղամասից։ 

  1.  

15։30-ի սահմաններում

7/07 Մալաթիա

ՀՀԿ հանձնաժողովի անդամ՝ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել ԲՀԿ հանձնաժողովի անդամ Խաչատրյան Մետաքսյայի, ներկայությամբ։

  1.  

15։15-ի սահմաններում

6/01 Աջափնյակ

ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդ որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ-հանձնածողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։

  1.  

15։50-ի սահմաններում

8/01 Մալաթիա-Սեբաստիա

Լցոնում է տեղի ունենում, ինչի մասին հայտնում է Transperancy International  կազմակերպության դիտորդը։ ՀԺ-լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են Հանձնաժողովի անդամները եվ վստահված անձանց սպառնացել են, ասելով՝ որ նրանք ոչինչ չեն տեսել։

  1.  

15։40-ի սահմաններում

12/31 Շենգավիթ

2-րդ դուռը են բացել և այդտեղ է ՀՀԿ-ի շտաբը, հաղորդում է վստահված անձը։ Արձանագրություն կազմվել է։

  1.  

15։40-ի սահմաններում

9/23 Կենտրոն

Խցերի հետևում  բաց է և շարժ կա։  Հայտնում է դիտորդ Վահանը։

  1.  

16։00-ի սահմաններում

10/19, 20 Կենտրոն

Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանը մտել է ընտրատարածք, 50 հոգու ուղղեկցությամբ և փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով՝ թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել։

  1.  

16։20-ի սահմաններում

Սովետաշենի խճուղի

ՀՀԿ-ի պատասխանատուն կանգնած է ասֆալտ անողիների գլխին և միաժամանակ ժողովրդին կոչ է անում գնալ քվեարկել ՀՀԿ-ի օգտին։

  1.  

16։24

13/24, 13/25

Մեծ կուտակումներ, ճնշում են գործադրում տեղամասային հանձնաժողովի անդամների եվ ՀԱԿ-ի վստահված անձանց վրա

  1.  

16։50

8/05 Մալաթիա Սեբաստիա

Բռնության են ենթարկվե 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը, Լիլիթ Թադեվոսյանը եվ Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ։

  1.  

16։50

7/05

Գործադրվում է համատարած հոգեբանական ճնշում հանձնաժողովի նախահագի կողմից, նախագահը մերժել է գրանցել խախտումները գրանցամատյանում, ՀԱԿ վստահված անձին ստիպել են հեռանալ ընտրատարածքից եվ սկսել լցոնումներ՝ հայտնել է դիտորդը։

  1.  

16։54

13/17

Ստացվել է տեղեկատվություն առ այն, որ պատրաստվում է հարձակում ընտրատեղամասի վրա։ Սույն տեղեկատվության հիման վրա Պ. Հովակիմյանը, ՀԱԿ-ի ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ, հաղորդագրություն է ուղարկվել ոստիկանություն։ Համաձայն ոստիկանությունից ստացված պատասխանի 16։54 ոստիկանական օպերատիվ խումբ է ուղարկվել տեղամաս։

  1.  

17։00-ի սահմաններում

1/08 Ավան

,Ավետե դիտորդական կազմակերպության անդամները հայտարարել են, որ իրենք հանդիսանում են ԲՀԿ-ի դիտորդներ են, սկսել են վիճել Ծովինար Նազարյանի հետ։, Հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը խոչընդոտել է Նազարյանի մասնագիտական պարտականությունների կատարմանը։ Տեղեկատվությունը տրվել է Ծովինար Նազարյանի կողմից։ 

  1.  

Օրվա ընթացքում

11/19 Շենգավիթ

Թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը / Կադիլակ Սերոժ/ անընդհատ մտնում է տեղամաս իր շքախմբով եվ ցուցումներ տալիս։ Իր բացակայության ժամանակ ընտրական գործընթացին միջամտում է թաղապետի եղբայրը։ Հաղորդել է ,Տարեգիրե թերթի լրագրող Գայանե Առուստամյանը։

  1.  

17։30-ի սահմաններում

8/01, 03, 05, 12, 22

Համաձայն Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդից ստացված տեղեկատվության սկսվել է քվեաթերթիկների մասսայական լցոնում։

  1.  

17։50

8/21 Մալաթիա Սեբաստիա

Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդին ահաբեկել են եվ ստիպել դուրս գալ ընտրատեղամասից։ Հաղորդել է դիտորդը։

  1.  

17։50

Չարբախում եվ Հիդրոպոնիկայի ինստիտուտում

Ավտոբուսներով բերում են ընտրողներ եվ բաժանում ընտրակաշառք

  1.  

17։50

8/24 Մալաթիա Սեբաստիա

Բացահայտվել է լցոնում, պահանջ են ներկայացրել խախտումը գրանցել գրանցամատյանում։

  1.  

17:31

 

13/09, 10, 120 դպրոց, Էրեբունի

Մհեր Սեդրակյանի թիկնազորից մեկը, Էդո անունով, որը նաև Սեդրակյանի ազգականը (մորաքրոջ տղան), մի խումբ սափրագլուխների հետ տեղամասում են, ահ ու սարսափ են տարածում: Նույն տեղամասում, 15:30-ին մի կին փորձել է երկու քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ: Լրագրողները կանխել են, և միայն կռվով է հաջողվել արձանագրումը ապահովել: Մի ուրիշ կին վրդովված լքել է ընտրատարածքը, որովհետև տեսել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկած է: Խախտումը արձանագրվել է:

  1.  

17:50

11/22 Շենգավիթ

Տեղի է ունեցել միջադեպ ՀՀԿ-ի ներկայացուցիչների  և ԲՀԿ Շենգավիթի շտաբի պետ' Ռոբերտ (բենզին Ռուբո) միջև: Հավաքվել են կարմիր բերետավորներ, սակայն լրագրողներին տեսնելով ընտրատարածքից հեռացրել են Բենզին Ռուբոյին: (Նկարահանումը հեռախոսով իրականացրել են լրագրողները)

  1.  

17:50

 

8/18 Մալաթիա Սեբաստիա

ՀԺ արտահաստիքային լրագրողին հանել են դուրս 15 սափրագլուխներ, ասել են որ չես նկարելու, մենք եկել ենք կեխծելու: Խրցով քվեաթերթրիկներ են վերցրել ու տարել, վախացրել են ՀԱԿ-ի վստահված անձին:

  1.  

18:00

149 դպրոց Արաբկիր

Լցոնման քաոս, չեն թույլ տալիս դիտորդներին և վստահված անձանց հեռախոսով խոսել:

  1.  

17:30-ի սահմաններում

8/21 Մալաթիա Սեբաստիա

Մտել են 5-6 հոգի ոստիկանների ուղղեկցությամբ: ՀԱԿ վստահված անձ, Արտյոմ Ասլանյանին հրահանգել են տեղից չշարժվել, սպառնալով բերման ենթարկել : Եվ լցոնել են մոտ 100 քվեաթերթիկ

  1.  

18:00

6/08

4 համարի միկրոավտոբուսով բազմաթիվ մարդիկ են բերվել:

  1.  

18։50

8/13 Մալաթիա Սեբաստիա

Հնաձնաժողովի կնիքը դուրս է հանվել տեղամասից։ ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդին ստիպել են հեռանալ ընտրատեղամասից։ Հայտնել է Թրանսփերանսի Ինթերնեշենել ՀԿ-ի դիտորդը։ Սկսվել են լցոնումներ։

  1.  

19։10

8/02 Մալաթիա Սեբաստիա

Հայկական Ժամանակ թերթի լրագրողից խլել են տեսախցիկը, որովհետեվ վերջինս նկարահանել է տեղի ունեցած լցոնումը եվ ասել են, որ տեսախցիկը կվերադարձնեն եթե չհրապարակի նկարահանածը։

  1.  

19։30

8/08, 8/09 Մալաթիա Սեբաստիա

ԱՄՆ դեսպանության դիտորդի ներկայությամբ կատարել են զանգվածային լցոնումներ

  1.  

19։50

5/10

Անհայտ մարդկանց մի մեծ խումբ մտել է ընտրատեղամաս եվ ստեղծելով խառնաշփոթ եվ քաշքշուկ մոտ 100 քվեաթերթիկ գցել արկղը։ Խլել են միջադեպը նկարահանած ՉԻ թերթի լրագրողի տեսախցիկը։

  1.  

19:50

13/07

Երկու անհայտ կին մտել են ընտրատեղամաս եվ լրագրողների հարցին թե իրենք ովքեր են պատասխանել են, որ իրենք դիտորդ են ՀՀԿ-ից եվ, որ իրենց ղեկավարը Գագիկ Բեգլարյանն է եվ անօրեն կերպով մնացել են տեղամասում հաշվարկի ընթացքում։

 

 

 

 

  1.  

20։00 սահմաններում

5/15

Առեվանգվել է Հանձնաժողովի  անդամ, Ժառանգություն կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։

  1.  

20։00 սահմաններում

5/10

Ընտրատեղամաս մտած անհայտ մարդկանց մի մեծ խումբ ստիպում է ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդներին դուրս գալ տեղամասից։

  1.  

21։00-ի սահմաններում

8/24 Մալաթիա Սեբաստիա

Կարմիր բերետավորները մուտք են գործել ընտրատեղամաս։

  1.  

21։20

6/01

Ընտրական Հանձնաժողովը միաձայն որոշել է արգելել ՀԺ թղթակղցին նկարահանել հաշվարկի ընթացքը։

  1.  

21։30

8/24, 8/23, 7/4, 7/07 Մալաթիա Սեբաստիա

Հաշվարկը մինչ այժմ չի սկսվել ։

  1.  

21։30-ի սահմաններում

 

Ապօրինաբար դադարեցվել է ընտրությունների ընթացքը լուսաբանող Ա1+ ինտերնետային լրատվական գործակալության կայքի  աշխատանքը

  1.  

21։45-ի սահմաններում

3/12

Ընտրատեղամասը փակելուց հետո տեղամասին է մոտեցել Մերսեդես մակնիշի, 19ԼՏ744 համարանիշի ավտոմեքենա, որից հանվել են արկղեր քվեաթերթիկներով եվ  մտցվել տեղամաս տեղամասի հետեվի դռնից

  1.  

22։15

8/19, 8/28, 7/4 Մալաթիա Սեբաստիա

Դադարեցվել է հաշվարկը

  1.  

22։15

8/21 Մալաթիա Սեբաստիա

Գողացվել են ՀԱԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկները

  1.  

23։30

13/14, Էրեբունի

Հայտնաբերվել են տեսախցիկներ, որոնցով նկարահանվում էր թե ինչպես են քվեարկում ընտրողները։ Թաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը