Լրահոս

12.07.2012 17:38


ՌԴ ԱԻՆ–ի ղեկավար. «Կրիմսկի ջրհեղեղի միակ պատճառն ուժեղ անձրևներն էին»

ՌԴ ԱԻՆ–ի ղեկավար. «Կրիմսկի ջրհեղեղի միակ պատճառն  ուժեղ անձրևներն էին»

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովն այսօր հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի միակ պատճառը ուժեղ անձրևներն են. նա հերքել է մնացած բոլոր վարկածները։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

–Ըստ պաշտոնական վարկածի՝ երկրամասում մեծ քանակությամբ տեղումներ են եղել, ինչի հետևանքով երկու խոշոր գետ իրար են հանդիպել, և Կրիմսկի շրջանը տուժել է բոլորից շատ,– հայտարարել է Պուչկովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ջրհեղեղի հետևանքով Գելինջիկի, Կրիմսկի ու Նովոռոսիյսկի 7000–ից ավելի տուն անցել է ջրի տակ։ Ամենաշատը տուժել է Կրիմսկը։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է 172 մարդ։ 

Այս խորագրի վերջին նյութերը