Լրահոս

13.07.2012 09:30


ՈԻԵՖԱ-ն չի օգտագործի գոլերի գրանցման էլեկտրոնային համակարգը

ՈԻԵՖԱ-ն  չի օգտագործի գոլերի գրանցման էլեկտրոնային համակարգը

2012-2013թթ. մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հանդիպումներում գոլերի գրանցման էլեկտրոնային համակարգը չի կիրառվի: «Uefa.com»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ն։

Գոլի արձանագրման հարցում գլխավոր մրցավարին և եզրային մրցավարներին կօգնեն դիմային գծի հետևում կանգնած լրացուցիչ մրցավարները։

Հիշեցնենք, որ հուլիսին ՖԻՖԱ–ն որոշում էր ընդունել, որ գոլի գրանցման էլեկտրոնային համակարգը կկիրառվի դեկտեմբերին Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում:

Այս խորագրի վերջին նյութերը