Լրահոս

01.06.2009 12:17


Հունիսի 2–ին մեկնարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Հունիսի 2–ին մեկնարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

ՀՀ պաշտպանության  նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստերին մասնակցելու նպատակով:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդունված որոշման իրականացման հետ կապված հարցեր և դրանց ձևավորման ու կիրառման նորմատիվ-իրավական փաստաթղթերը: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուսումնասիրմանը կներկայացվեն նաև Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակի կայունացմանը, սպառնալիքների և մարտահրավերների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործողությունների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդատվությունների 2009թ. երկրորդ կիսամյակի և 2010թ. առաջին կիսամյակի ծրագրերի նախագծերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը