Լրահոս

13.07.2012 11:18


Բադիկին մետաղական կտուց են դրել

Բադիկին մետաղական կտուց են դրել

Նոր Զելանդացի անասնաբույժները օգնություն են ցուցաբերել մի բադիկի, որը մնացել էր առանց կտուցի ստորին հատվածի։ Թռչնի կտուցին մետաղական պրոթեզ են տեղադրել։ Նա տեղափոխվել է վանդակ, որտեղ բնակվում են նախկինում ստացած վնասվածքների պատճառով վայրի բնություն վերադառնալ չկարողացած իր ցեղակիցները։ Բիկի՝ քթավոր, անունը ստացած բադիկին գտել էին ծանր վիճակում, քանի որ նա կտուցի ստորին հատվածի բացակայության պատճառով դժվարությամբ էր կարողանում սնվել։ Արհեստական կտուց ստանալու համար նա մի քանի հարյուր դոլար արժողությամբ վեց վիրահատության է ենթարկվել։ Բիկին ապրելու զարմանալի կամք է ցուցաբերել. ուժերի ներածին չափով պայքարել է և կարողացել կենդանի մնալ։ Վիրահատությունից հետո բադիկը ոչ միայն չի դադարել ուտել, այլև անգամ կարողացել է քաշ հավաքել։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը