Լրահոս

16.07.2012 11:10


Դամասկոսում կատաղի մարտեր են ընթանում

Դամասկոսում  կատաղի մարտեր են ընթանում

«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ հուլիսի 15-16-ը Սիրիայի մայրքաղաքա Դամասկոսում ու նրա մերձակայքում կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի ու ապստամբ գրոհայինների միջև: Լրատվամիջոցը հաղորդում է, որ  փոխհրաձգությունը շարունակվում է Մայդան, Զախրա, Էլ Քազազ, Սինա և Քֆար Սուսա թաղամասերում: Փողոցները շրջափակված են անվտանգութան ուժերի կողմից:

Սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը, որի կայքը պարբերաբար  անհասանելի է դառնում  բազմաթիվ «DOS»-հարձակումների պատճառով, հաստատել է, որ  «ահաբեկչական խմբերը թափանցել են Թադամուն թաղամաս և այնտեղ ռումբեր են պայթեցնում»:Գործակալությունը հաղորդում է, որ կառավարական զորքերը մարտի են բռնվել և  «հակառակորդին էական  կորուստներ հասցրել»:

Ըստ ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների` Դամասկոսում զոհվել է 16 մարդ, որոնցից 5-ը` Թադամունում, կան  տասնյակ վիրավորներ:

Այս խորագրի վերջին նյութերը