Լրահոս

16.07.2012 12:22


Պաղեստինյան հրթիռը պայթել է Իսրայելի տարածքում

Պաղեստինյան հրթիռը պայթել է Իսրայելի տարածքում

Այսօր առավոտյան Գազայի հատվածից  գրոհայինների կողմից ուղարկված «Կասամ» տեսակի հրթիռը պայթել է Իսրայելի Շեար խա-Նեգև տեղանքի մոտ: Այս մասին տեղեկացնում  է «MIGnews.com»-ը:

Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Հատկանշական է , որ գրոհայինները կազմակերպել են հերթական հրթիռակոծումը այն ժամանակ, երբ Իսրայելը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ թույլէ  տվել Գազայի պաղեստինցիներին այցելել Իսրայելի բանտերում գտնվող իրենց ազգականներին: Իսրայելը նման համաձայնության էր եկել այն բանից հետո, երբ պաղեստինցի բանտարկյալներն երկար ժամանակ հացադուլ էին հայտարարել:    

Այս խորագրի վերջին նյութերը