Լրահոս

17.07.2012 14:49


Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքը հրապարակել է անունները 32 ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին։ Այդ ցուցակը կկրճատվի. նախ կընտրվեն 3 լավագույնները, ապա օգոստոսի վերջին հայտնի կդառնա լավագույն ֆուտբոլիստի անունը։

Այսպես, հավակնորդներն են`

Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Մարիո Բալոտելի («Մանչեսթեր Սիթի»), Յակուբ Բլաշիկովսկի («Բորուսիա Դ.»), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»), Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Պետր Չեխ («Չելսի»), Ֆաբիո Կոենտրաո («Ռեալ»), Լեսլի Դևիս («Բանգոր Սիթի»), Դիդյե Դրոգբա («Շանհայ Շենհուա»), Սեսկ Ֆաբրեգաս («Բարսելոնա»), Ռադամել Ֆալկաո («Ատլետիկո»), Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»), Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Շինջի Կագավա («Մանչեսթեր Յունայթեդ»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Տոտենհեմ»), Մեսութ Օզիլ («Ռեալ»), Պեպե («Ռեալ»), Անդրեա Պիրլո («Յուվենթուս»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ռաուլ («Ալ-Սաադ»), Քրիշտիանու Ռոնալդու (Ռեալ), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ֆերնանդո Տորես («Չելսի»), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»), Ռոբին վան Պերսի («Արսենալ»), Չավի («Բարսելոնա»):

Հիշեցնենք, որ այդ տիտղոսը ներկայումս պատկանում է արգենտինացի Լիոնել Մեսիին:

Այս խորագրի վերջին նյութերը