Լրահոս

18.07.2012 19:52


Ավստրիական քաղաքում կովերին արգելել են զանգակներով շրջել

Ավստրիական քաղաքում կովերին արգելել են զանգակներով շրջել

Ավստրիական Սթալհոֆեն փոքրիկ քաղաքի դատարանը բավական արտասովոր բովանդակությամբ վճիռ է կայացրել. խոշոր եղջերավոր կենդանիների տերերին արգելվում է կովերին վզերից կախված զանգակներով դուրս հանել։ Այս մասին գրում է «Euromag»-ը:

 Պարբերականը գրում է, որ նման վճռի պատճառ են դարձել քաղաքի բազմաթիվ բնակիչների բողոքները, ովքեր պնդում են, թե կովերի զանգակներից եկող աղմուկն իրենց քունը խանգարում է:

Ֆերմերները դժգոհությամբ են ընդունել դատարանի որոշումը` պատճառաբանելով, թե այդ զնգզնգոցը անասունների վրա բարերար, հանգստացնող ազդեցություն է ունենում։ Այնուամենայնիվ, դատարանը հաստատակամ է եղել այս հարցում. այսուհետ օրենքը խախտելու և կովերին զանգակներով դուրս հանելու դեպքում դրանց տերերը ստիպված կլինեն տուգանք վճարել:

Այս խորագրի վերջին նյութերը