Լրահոս

01.06.2009 16:35


Արթուր Սաքունց. «Պետք է ենթադրել, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները կամ կաշառվել են, կամ...»

Արթուր Սաքունց. «Պետք է ենթադրել, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները կամ կաշառվել են, կամ...»

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ուրբաթ» ակումբում լրագրողներին  ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ իրենց համատեղ դիտարկումները՝ ասել է.

-Մարդիկ առանց ներկայանալու փորձում էին ինձ կաշառել, փող էին ուզում առաջարկել, փորձում էին առաջարկել՝ «ախպերավարի գնանք հաց ուտենք»։ Աղջիկներ էլ էին առաջարկում։ Սա, ուղղակի, սպասարկման նոր ձև էր։

«Եվրոպայի խորհրդի դիտորդներն այս ընտրությունները գնահատել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Ի՞նչ է սա նշանակում» հարցին Արթուր Սաքունցը պատասխանել է.

-Պետք է ենթադրել, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները կամ կաշառվել են, կամ շարունակում են Հայաստանը Ռուսաստանի գաղութ համարել։

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանն էլ հավելել է, թե ինքը չի կարող ասել, թե այդ ներկայացուցիչները կաշառվել են, սակայն համոզված է, որ դա քաղաքականություն է, և ճշմարտությունից շատ հեռու է։

Այս խորագրի վերջին նյութերը