Լրահոս

27.07.2012 12:59


ԲՀԿ-ական փոխնախարարների և փոխմարզպետների հայտարարությունը

ԲՀԿ-ական փոխնախարարների և փոխմարզպետների հայտարարությունը

«2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին:

Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»:

Տիգրանյան Ռոմիկ, ԱԻ փոխնախարար
Սինոյան Ռուբեն, ՏԿ փոխնախարար
Կարապետյան Վարդան, Գյուղատնտեսության փոխնախարար
Կարախանյան Էդիկ, Լոռու փոխմարզպետ
Առաքելյան Մանաֆաս, Արագածոտնի փոխմարզպետ»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը