Լրահոս

28.07.2012 10:18


Պակիստանի նախագահը Հնդկաստանի վարչապետին հրավիրել է Իսլամաբադ

Պակիստանի նախագահը Հնդկաստանի վարչապետին հրավիրել է Իսլամաբադ

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ուրբաթ օրը Հնդկաստանի վարչապետ Մոնմոհանու Սինգհին Իսլամաբադ այցելելու պաշտոնական հրավեր է ուղարկել։ Առայժմ չի հաղորդվում՝ հնդկական կողմն այդ հրավերն ընդունե՞լ է, թե՞ ոչ։ Ինչպես նաև չի նշվում, թե երբ կարող է այդ հանդիպումը կայանալ։ Նշենք, սակայն, որ Զարդարին Սինգհի հետ հանդիպել է ապրիլին` Հնդկաստանում մահմեդական սրբավայրեր այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Պակիստանն ու Հնդկաստանը, 1947թ.-ից սկսած, երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ. նրանք ցայսօր էլ ունեն փոխադարձ տարածքային հավակնություններ՝ կապված Քաշմիրի նահանգի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը