Լրահոս

30.07.2012 17:00


ԱՄՆ–ում կփակվի ամենահին խանութը

ԱՄՆ–ում կփակվի ամենահին խանութը

Օգոստոսի սկզբին ԱՄՆ–ում կփակվի ամենահին խանութը՝ «Gray's Store»–ը։ Այն գտնվում է Ռոդ–Այլենդ նահանգում։ Այն բացվել է 1788թ. և համարվում է Ամերիկայի ամենահին խանութը։ Այնտեղ սննդամթերք, հնաոճ ապրանքներ և հավաքածուների զանազան իրեր են վաճառվում։

Խանութի ներկայիս տերը 21-ամյա Ջոնահ Ուեյթն է։ Նա այն ժառանգություն է ստացել իր հորից։ Խանութը փակելու որոշումը նրա համար ծանր է եղել, սակայն վերջին շրջանում այն չի կարողացել դիմակայել նույն փողոցում գտնվող սուպերմարկետի հետ մրցակցությանը։

Ուեյթներին խանութը պատկանում է արդեն յոթ սերնդի և զբաղեցնում նրանց տան ճակատային մասը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը