Լրահոս

03.06.2009 16:55


Սերժ Սարգսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական համաժողովի աշխատանքներին:

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ս. Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը