Աշխարհ

06.08.2012 09:45


Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մտադիր է մասնակցել 40 կուսակցություն

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մտադիր է մասնակցել 40 կուսակցություն

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնելու 40 քաղաքական կուսակցություն, որոնցից 19-ն արդեն գրանցվել է: Մյուս կուսակցությունների հայտերը քննարկման փուլում են։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ այսպիսի տվյալներ ունի Վրաստանի ԿԸՀ–ն։

Ըստ անկացվող հարցումների, ինչպես նաև փորձագետների կարծիքով, խորհրդարան կմտնի երեք ուժ՝  իշխող «Միացյալ ազգային շարժում»-ը, ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան և Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը:

Այս խորագրի վերջին նյութերը