Կարծիք

06.08.2012 17:28


Սերժիկ Սարգսյանն այդպես էլ նախագահ չդարձավ

Սերժիկ Սարգսյանն այդպես էլ նախագահ չդարձավ

Սերժիկ Սարգսյանն այդպես էլ նախագահ չդարձավ: Ամբողջ պետական քարոզչամեքենան, որ միլիոնավոր դոլլարներ է խժռում, այդպես էլ չկարողացավ Սերժիկին դարձնել Սերժ, այդպես էլ չկարողացավ ստեղծել նրա խարիզմատիկ, ընդունելի կամ գոնե վախենալու բռնապետի կերպարը: Նա այդպես էլ մարդկանց գիտակցության մեջ մնաց որպես ինչ-որ անհասկանալի, անորոշ մի երևույթ, որ արյան գնով հայտնվեց նախագահականում, բայց այդպես 

էլ չկարաղացավ դա մարսել, լակոտի պես վազվզեց եվրոպաների, ամերիկաների ու ռուսաստանների ետևից, բոլոր կողմերից քցվեց իսկ երկիրը հասցրեց կործանման եզրին ոչ այնքան միտումնավոր, որքան ապաշնորհության և պետական մտածողության բացակայության պատճառով:
Ի՞նչ եմ ուզում ասել...
Սերժի՛կ, ոտքերդ յորղանի գյորա ձգի, Կոնգրեսի չորս երիտասարդների` Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի ազատազրկումը չես մարսի, բգիտ ենք կանգնելու: Քո հեռացումն անխուսափելի է: Մի բարդացրու քո առանց այն էլ ծանր կացությունը:

Արեգ Գևորգյան

http://www.facebook.com/profile.php?id=100001052694966

Այս խորագրի վերջին նյութերը