Աշխարհ

10.08.2012 11:43


Իրանում Սիրիայի հարցով կայացած համաժողովի մասնակից 30 երկրների պատվիրակները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Իրանում Սիրիայի հարցով կայացած համաժողովի մասնակից 30 երկրների պատվիրակները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

 Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 9-ին Թեհրանում Սիրիայի հարցով կայացած համաժողովի մասնակից 30 երկրների պատվիրակները համատեղ հայտարարություն են տարածել:

Դրանում հակամարտող կողմերին կոչ է արվում դադարեցնել բախումները և ուղիներ փնտրել քաղաքական բանակցությունների միջոցով հասնելու ազգային համաձայնության: Միաժամանակ,
կոչ է արվել նաև ձեռնպահ մնալ զինված խմբավորումներին զենք տրամադրելուց։
Թեհրանի համաժողովի մասնակիցները ողջունել են Իրանի առաջարկությունը, համաձայն որի՝ Սիրիայում ընթացող հակամարտության կողմերին առաջարկվում է բանակցությունների և խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու նպատակով 3 ամսով դադարեցնել բախումները:
Թեհրանում Սիրիայի հարցով կայացած համաժողովին մասնակցել  են 30 երկրների՝  Ռուսաստանի, Չինաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ալժիրի, Օմանի, Զիմբաբվեի, Իրաքի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Նիկարագուայի, Կուբայի, Սուդանի, Հորդանանի, Թունիսի, Մավրիտանիայի, Ինդոնեզիայի, Բենինի, Շրի Լանկայի, Էկվադորի և Պակիստանի ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը