Քաղաքական

10.08.2012 12:28


ԲՀԿ պատգամավորը՝ Թալինի քաղաքապետի ընտրությունների մասին

ԲՀԿ պատգամավորը՝ Թալինի քաղաքապետի ընտրությունների մասին

Այսօրվա ասուլիսին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ Թալինի քաղաքապետի ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով։ «Բավականին մեծ թիվ էին կազմում տարբեր գրիչներով, կետադրական նշաններով քվեարկած քվեաթերթիկները... Թե ինչ զարգացումներ էին տեղի ունեցել տեղամասից դուրս, թողնում եմ ձեր եզրակացությանը։ Ամեն դեպքում՝ քաղաքացիներն իրենց կարծիքը հայտնել էին»,–ասել է բանախոսը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին կայացած ընտրություններում 1274 ձայնով քաղաքապետ էր դարձել ՀՀԿ–ական Սարգիս Արամյանը, ԲՀԿ թեկնածու Վազգեն Խաչատրյանը 917 ձայնով երկրորդն էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը