Աշխարհ

23.08.2012 13:01


Թուրք-քրդական զինված բախման հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Թուրք-քրդական զինված բախման հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի հարավ-արևելյան Հաքարի նահանգի Շեմդինլի շրջանում թուրքերի և քրդերի միջև տեղի է ունեցել հերթական զինված բախումը: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) գրոհայինները, նախապես դարանակալելով, անսպասելի հարձակվել են թուրքական զինվորական ավտոշարասյան վրա:

Մարտերի ընթացքում սպանվել է 5 թուրք զինվոր և 16 քուրդ գրոհային: Կան վիրավորներ:

Այս խորագրի վերջին նյութերը