Լրահոս

05.06.2009 12:28


Մեդվեդևը հանդպել է Սարգսյանի և Ալիևի հետ

Մեդվեդևը հանդպել է Սարգսյանի և Ալիևի հետ

Նախօրեին Սանկտ-Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը։ Երեք երկրների նախագահները քննարկել են իրավիճակը Կովկասում, այդ թվում՝ ԼՂ-ի հարցի կագավորումը։

Մինչ այդ, Դ. Մեդվեդևն առանձնազրույցներ է ունեցել Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ։  

ՌԴ նախագահն Իլհամ Ալիևին ասել է, որ իրենք կարևոր և հրատապ շատ հարցեր ունեն քննարկելու՝ միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքներ, էներգետիկ անվտանգության հարցեր և համատեղ այլ հետաքրքիր նախագծեր։ 

Իր հերթին Ի. Ալիևը նշել է, որ բավարարված են իրենց կապերի զարգացման ընթացքից, իսկ հադիպումների պարբերականությունն ու հետաքրքիր բնույթը երկու երկրների հարաբերությունների զարգացման ապացույցն են։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ չնայած ճգնաժամին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն ի վիճակի են զարգանալ և ապրել սեփական ներուժի հաշվին։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ էլ Դ. Մեդվեդևն ասել է, որ կյանքն այժմ շատ դժվար է, և այդ դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է հաճախակի հանդիպել, ինչը և անում են։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ պետք է խոսեն տնտեսության, երկու երկրներն իրար կապող նախագծերի, հումանիտար ոլորտի և տարածաշրջանային հարցերի մասին։

Իր հերթին Ս. Սարգսյանն ասել է, որ ցանականում է Ռուսաստանին շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրված 500 մլն դոլլար վարկի համար, որը կօգնի հաղթահարել ճգնաժամի բացասական հետևանքները։

Ս. Սարգսյանը նշել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների աջակցությամբ համառորեն աշխատել են ԼՂ-ի խնդրի կարգավորման ուղղությամբ և հաստատակամորեն ճանապարհներ են փնտրում, որոնք ԼՂ-ի ժողովրդին հնարավորություն կտան անվտանգ ապրել իրենց բնօրրանում և ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը