Աշխարհ

03.09.2012 10:35


Բախումներ Թուրքիայում. զոհվել են առնվազն 9 թուրք զինվոր և 20 քուրդ գրոհային

Բախումներ Թուրքիայում. զոհվել են առնվազն 9 թուրք զինվոր և 20 քուրդ գրոհային

Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել, առնվազն 8-ը՝ վիրավորվել: Այս մասին, «CNNturk»–ի փոխանցմամբ,  տեղեկացրել է երկրի ազգային անվտանգության ծառայությունը:

Բախումները շարունակվում են Շըրնաք նահանգում: Ըստ տարածված տեղեկատվության` ոչնչացվել է առնվազն 20 քուրդ գրոհային: Թուրքական կողմի պնդմամբ` քրդերը զինված են եղել հրթիռներով ու հեռահար զենքերով և հարձակում են իրականացրել անվտանգության ուժերի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը