Լրահոս

04.09.2012 10:16


«Մերկ կյանք»՝ քաղաքական արվեստի ցուցահանդես

«Մերկ կյանք»՝ քաղաքական արվեստի ցուցահանդես

«Արտ լաբորատորիա» ստեղծագործական միավորումը հրավիրում է «Մերկ կյանք» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի թանգարանի ամառային ցուցասրահում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին:
Քաղաքական արվեստի այս ցուցահանդեսը ստեղծվել է հետընտրական շրջանում առաջացած իրադրության մտահոգությամբ: Հասարակության մեջ ուժեղացել են հուսալքման և անելանելության զգացողությունները, որի հետևանքով նկատվում է ինքնասպանությունների ու սպանությունների բացահայտ աճ: Ավելացել է նաև երկիրը լքող քաղաքացիների թիվը, ինչը հարցականի տակ է դնում պետության և հասարակության գոյությունը: Մենք փորձել ենք իմաստավորել այս իրադրությունը «Մերկ կյանք» հղացքի միջոցով:

«Արտ լաբորատորիա»

Այս խորագրի վերջին նյութերը