Քաղաքական

05.09.2012 10:13


Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է ԲՀԿ խորհուրդը

Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է ԲՀԿ խորհուրդը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Գյումրու նորակառույց հիվանդանոցի բացման ժամանակ անդրադառնալով Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին՝ ասել էր, թե ինքն է ԲՀԿ–ական թեկնածու Սամվել Բալասանյանին առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու։

Այս հայտարարությունից ժամեր անց Սամվել Բալասանյանը Կենտրոնի եթերում ասել է, թե ինքը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել առաջին հերթին հենվելով խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ԲՀԿ-ի հավաքած ահռելի ձայների վրա: Բացի այդ, նա շեշտել է, որ իրեն քաղաքապետի թեկնածու է առաջադրել ԲՀԿ խորհուրդը, ինչի համար շնորհակալ և երախտապարտ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Այս խորագրի վերջին նյութերը