Լրահոս

06.06.2009 13:38


Արծվիկ Մինասյան. «Այն, ինչ սոցիոլոգներն ասացին, ես համարում եմ իշխանությունների բերանով ասված խոսքեր»

-Քաղաքական կազմակերպությունը չի կարող խուսափել պայքարից,- «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ՀՅԴ-ն չհետևեց սոցիոլոգիական հարցումների արդյունքներին և դուրս չեկավ ընտրապայքարից, Ա. Մինասյանն ասել է.

-Իմ խնդիրը ոչ թե 7%-ի շեմը հաղթահարելն էր, այլ՝ լուրջ դերակատարություն ապահովելը։ Ես տեսնում էի 20%-ի հնարավորություն։ Այն, ինչ սոցիոլոգներն ասացին, ես համարում եմ իշխանությունների բերանով ասված խոսքեր և իրենց ցանկությունների խոսքեր։ Դրանք արդարացան, որովհետև իշխանությունն արեց այն, ինչ ուզում էր անել։ Չգիտեմ, գուցե հանրապետության նախագահը բարի մղումներով էր ասում, թե Դաշնակցությունն անպայման կլինի Երևանի ավագանիում, բայց իմ գնահատականով՝ դա բերեց նրան, որ ՀՅԴ-ի ձայներն ուղղակի ջարդվեցին։

 

Այս խորագրի վերջին նյութերը