Լրահոս

06.06.2009 17:40


ԿԸՀ–ն մերժել է ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ–ի դիմումը

ԿԸՀ–ն մերժել է ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ–ի դիմումը

Հունիսի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվել են դիմում-բողոքները, մասնավորապես՝ մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պ. Հովակիմյանի ներկայացրածը։

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նշել է, որ Պ. Հովակիմյանի դիմումին կից ներկայացվել են նաև անանուն, անստորագիր, անհասցեատեր, պահանջ չներկայացնող և անձնական գրառումներ պարունակող դիմումներ և արձանագրություններ։

Ղեկավարվելով ՀՀ ԸՕ 40.1-րդ հոդվածի 5.1-րդ կետով՝ ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանի դիմումի վերբերյալ ՀՀ ԿԸՀ-ն որոշում է ընդունել մերժել, քանի որ այնտեղ և դրան կից ներկայացված թղթակցությունում Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն։ ԿԸՀ-ի որոշումը՝ մերժել ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀԱԿ ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի դիմումը, ընդունվել է ձայների 6 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը