Լրահոս

19.09.2012 09:04


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մանսավորապես` Երևանի Գլինկայի փողոցի թիվ 2ա շենքի մոտակայքում՝ երկաթգծին, այրվել է 3 փայտակոճղ և 5 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական 4-րդ փողոցի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում` 4.5 հա, Չարենցավան քաղաքի Մելիտանյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում` 40 քմ, Մայակովսկի գյուղում այրվել է Ռոմիկ Մհոյանին պատկանող 1000 հակ անասնակեր, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Նոր թաղամասում հսկողությամբ այրվել է 50 քմ խոտածածկ տարածք:

 

Այս խորագրի վերջին նյութերը