Լրահոս

19.09.2012 11:57


Էրդողանն ու Օբաման Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Օբաման Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Երկու առաջնորդներն էլ եկել են այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա և բավարարի Սիրիայի ժողովրդի պահանջները՝ դրանով իսկ արագացնելով քաղաքական անցման գործընթացը: Բացի այդ, Օբաման և Էրդողանը մտահոգություն են հայտնել հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը