Լրահոս

09.06.2009 14:14


Ռուզան Խաչատրյան. «Ժառանգության հետ համագործակցությունը միշտ եղել է»

-Ժառանգության հետ համագործակցությունը միշտ եղել է։ Հիմա այստեղ ավելանում է Դաշնակցությունը։ Մենք միշտ նշել ենք, որ տարբեր քաղաքական ուժերի հետ պետության համար կարևորագույն խնդիրների շուրջ հնարավոր է համագործակցություն։ Ուստի պետք է հասկանալ, թե այդ որ կարևորագույն խնդիրներն են, որ կարող են այդ համագործակցությանը հանգեցնել։ Այդպիսի խնդիրներից մեկը  Երևանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք «Ժառանգության» հետ համագործակցում էինք, Դաշնակցության հետ՝ ոչ։ Այսինքն, այդպիսի կարևորագույն խնդիր համագործակցության հնարավորություն չտվեց, ուրեմն պետք է տեսնել, թե ի՞նչ հարցերում է դա հնարավոր, և հնարավո՞ր է, թե՞ ոչ,- ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն այսպես է արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ինքը կողմ կլինի, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը խորհրդակցությունների շարք սկսեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը