Լրահոս

05.10.2012 16:23


«Deep Purple»–ը կարող է իր պատմության մեջ առաջին անգամ տեղ գնտել ռոք-ըն-ռոլի ամերիկյան սրահում և փառքի թանգարանում

«Deep Purple»–ը կարող է իր պատմության մեջ առաջին անգամ տեղ գնտել ռոք-ըն-ռոլի ամերիկյան սրահում և փառքի թանգարանում

Աշխարհահռչակ «Deep Purple» ռոք խումբը առաջադրվել է ռոք-ըն-ռոլի ամերիկյան սրահում և փառքի թանգարանում տեղ գնտելու: Դա  ռոք խմբի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ը:

«Այս տարի Փառքի սրահում հայտնվելու համար առաջադրվել են 15 երաժիշտներ և խմբեր, այդ թվում՝ առաջին անգամ՝ «Deep Purple»-ը, «Public Enemy»-ն և «Rush»-ը»,–ասել է ռոք-ըն-ռոլի փառքի սրահի և թանգարանի ղեկավար Ջոել Փերեսմանը:

Նա նշել է, որ 600 փորձագետներ, որոնց շարքում են համալսարանի դասախոսներ, լրագրողներ, ռոք-ինդուստրիայի ներկայացուցիչներ, կընտրեն 5-7 հոգու, որոնց անունները հայտնի կդառնան 2013թ. ապրիլին՝ Լոս Անջելեսում հատուկ միջոցառման ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը