Լրահոս

05.10.2012 16:57


Իվանիշվիլի. «Զարմանում եմ հայերի վրա. հայրենիքը կողքն է, իսկ նրանք Վրաստանում են բնակվում»

Իվանիշվիլի. «Զարմանում եմ հայերի վրա. հայրենիքը կողքն է, իսկ նրանք Վրաստանում են բնակվում»

Վրաց քաղաքական գործիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին «Նյու թայմս»-ի հետ հարցազրույցում խոսել է ոչ միայն խորհրդարանական ընտրություններում իր քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակի մասին, այլ նաև անդրադարձել  հայ ժողովրդին, մասնավորապես, վրաստանում բնակվող հայերին.

–Մենք` վրացիներս, այնքան տարօրինակ ենք, կապված ենք մեր հողին:  Այդպիսին է մեր բնույթը: Օրինակ, մեզ մոտ հայեր են բնակվում. զարմանում եմ. հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում: Ձեր մեջ երևի նման հարց չի ծագում: Իսկ ինձ համար անհասկանալի է։

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը:

Այս խորագրի վերջին նյութերը