Լրահոս

05.10.2012 17:40


Հոմսում Սիրիայի զորքերը սկսել են վերջին 5 ամիսների ամենաուժեղ հրետակոծությունը

Հոմսում Սիրիայի զորքերը սկսել են վերջին 5 ամիսների ամենաուժեղ հրետակոծությունը

Սիրիայի կառավարական զորքերը մի շարք ուժեղ հարվածներ են հասցրել Սիրիայի Հոմս քաղաքի ապստամբների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն՝ սա վերջին 5 ամիսների ընթացքում ամենահզոր հրետակոծությունն է:

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ օդային և հրետանային հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ Խալդիա քաղաքում: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով՝ զոհվել են միևնույն ընտանիքի 4 անդամներ, այդ թվում` մեկ կին:

Հաղորդվում է, որ բախումները շարունակվում են երկրի այլ շրջաններում, այդ թվում` Հալեպում, Հոմսում և մայրաքաղաք Դամասկոսում:

Այս խորագրի վերջին նյութերը