Լրահոս

06.10.2012 09:20


Է. Նալբանդյան. «Վրաստանում կայացած ազատ խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը»

Է. Նալբանդյան. «Վրաստանում կայացած ազատ խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը»

Մկնաբանելով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը ասել է.

 

«Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը,  քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի:

Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիական հարաբերություններ: Վրաստանը տունն է  բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունն ամրապնդող կարևոր օղակ են:

Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ և լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»:

Այս խորագրի վերջին նյութերը