Լրահոս

10.06.2009 13:30


Ֆլեմինգ Սերցիլև. «Թուրքիայի հետ հանդիպումը մեզ համար ողբերգություն դարձավ»

Ֆլեմինգ Սերցիլև. «Թուրքիայի հետ հանդիպումը մեզ համար ողբերգություն դարձավ»

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերցիլևը, մեկնաբանելով Եվրո-11-ի Հայաստան-Թուրքիա(2:5) ընտրական խաղը, ասել է. «Այս խաղը ողբերգություն դարձավ մեզ համար։ Ես չափազանց հիասթափված եմ խաղի արդյունքով, Թուրքիայի հավաքականն իսկապես արժանի էր հաղթանակի։ Այս խաղը հստակ բացահայտեց մեր բոլոր խնդիրները»։ Միաժամանակ, Սերցիլևը գովել է իր սաներին այն բանի համար, որ 0։4 հաշվի ժամանակ նրանք շարունակել են պայքարել։ Հայաստանի երիտասարդական հավաքականը մինչ այդ պարտվել էր Ավստրայի հավաքականին և ոչ մի միավոր չի վաստակել։ Հաջորդ խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն շվեյցարացիների հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը