Լրահոս

11.06.2009 11:01


Ադրբեջանին շարունակում է մտահոգել, թե հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի ՀԱՊԿ–ը

Ադրբեջանին շարունակում է մտահոգել, թե հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի ՀԱՊԿ–ը

Ադրբեջանին շարունակում է մտահոգել, թե հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը(ՀԱՊԿ)-ը, որի անդամ է հանդիսանում Հայաստանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից փորձել էին պարզել, թե ղարբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակի դեպքում արդյո՞ք կազմակերպությունը կաջակցի Հայաստանին։ Բորդյուժան պատասխանել էր, թե չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է նման անցանկալի լուծում ունենալ։ Bakililar.AZ-ը հերթական անգամ անդրադարձել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արած դիտարկումներին, նշելով, թե վերջինս, բացի ամենից նաև նշել էր, որ եթե ՀԱՊԿ անդամ որևէ երկրի նկատմամբ ուժ կիրառվի, ապա կառույցի մյուս անդամները պետք է օգնության հասնեն։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում ընդրգկված են Ռուսաստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկիստանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը