Լրահոս

11.06.2009 11:36


Իրանի նախագահը իր ընդդիմախոսներին մեղադրել է «հիտլերյան մեթոդների» համար

Իրանի նախագահը իր ընդդիմախոսներին մեղադրել է «հիտլերյան մեթոդների» համար

Հունիսի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Նախօրեին Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը քարոզարշավն ավարտեց հեռուստաելույթով, որտեղ իր ընդդիմախոսներին մեղադրեց խաբեության և բանսարկության, ինչպես նաև Իսրայելի հետ պայմանավորվածության համար, որ օգտագործելով «հիտլերյան մեթոդները»՝ աղավաղված ներկայացնեն տնտեսության իրավիճակը, և դրանով վարկաբեկեն նախագահին։ Մահմուդ Ահմադինեջադը մեղադրել է նրանց նաև կոռուպցիայի համար։

Նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմախոսներ Մուսավիի և Ռեզայիի հաշվարկներն ու գծապատկերները, որոնք արտացոլում են Ահմադինեջադի կառավարման տարիներին երկրի տնտեսական իրավիճակի վատթարացումը։

Պաշտոնական տեղեկատվական գործակալությունները գործող նախագահին հաղթանակ են  կանխատեսում արդեն իսկ առաջին փուլում։ «Ֆարս» գործակալության տվյալներով՝ Մահմուդ Ահմադինեջադի վարկանիշը գերազանցում է 60%-ը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը