Լրահոս

11.06.2009 14:01


Հեղինե Բիշարյան. «Դավաճանությունը սկսվել է Լևոն Տեր–Պետրոսյանից»

Հեղինե Բիշարյան. «Դավաճանությունը սկսվել է Լևոն Տեր–Պետրոսյանից»

-Սրանից հետո մենք տալու ենք կոշտ գնահատական և պատասխանելու ենք 1-ին 10,- «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսելով  ՕԵԿ-ի նկատմամաբ իրականացվող և ՕԵԿ ղեկավարությանը զզվեցրած «սև փիառի» մասին։

 -Բոլոր այլանդակությունները, ընտրակաշառքները, կեղծիքները, այն ամենը, ինչը որ այսօր կատարվում է, սկսվեց և հիմքը դրվեց անկախ Հայաստանի կառավարման առաջին տարիներին։ Այսօր այս բոլոր կեղծիքները, «ռազբորկաները», սպանություններն ուղղակի օրգանական շարունակությունն են... Ի վերջո, մենք ապրել ենք այդ ժամանակներում և գիտենք՝ ի՞նչ է տեղի ունեցել։ Նախկին գայլերն այսօր գառան մորթով ուզում են նոր դեմքերով ներկայանալ ժողովրդին։ Ներողությո՛ւն, մենք գիտենք՝ այդ գառան  մորթու տակ ի՞նչ է թաքնված։ Ո՞ւր են իրենց գործընկերները՝ նախկին քաղաքական գործիչները, որոնք տասնյակ տարիներ փախած ապրում են այս երկրում։ Ինչո՞ւ են փախած, ո՞ւմ են դավաճանել, ո՞ւմ են սպանել։ Իրենց սեփական ժողովրդին, չէ՞։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը