Լրահոս

11.06.2009 17:25


Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերությամբ նախատեսված «Հումանիտար Շփումներ» պլատֆորմի մեկնարկային հանդիպումը

Ս.թ. հունիսի 10-ին Բրյուսելում տեղի ունեցավ Արևելյան գործընկերությամբ (ԱԳ) նախատեսված «Հումանիտար շփումներ» (contacts between people) պլատֆորմի մեկնարկային հանդիպումը: Համաժողովին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը:

Այս պլատֆորմի շրջանակներում համագործակցությունը ծավալվելու է մշակույթի, կրթության, հետազոտության, տեղեկատվական հասարակության ու լրատվամիջոցների ոլորտների բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նախատեսվում է սկսել Արևելյան գործընկերության մշակութային ծրագիր, որը կաջակցի մշակութային կազմակերպություններին և կնպաստի տարածաշրջանային միջմշակութային երկխոսությանը: ԱԳ-ում ներառված վեց երկրների համար մատչելի կդառան ԵՄ «Երիտասարդությունը գործողության մեջ» (Youth in Action Programme) ծրագիրը: Ակնկալվում է, որ էականորեն կմեծանա «Էրազմուս Մունդուս» և «Տեմպուս» ծրագրերին տրվող ֆինանասական հակտացումները, ինչն իր հերթին կնպաստի ուսանողական և գիտական փոխանակման ծրագրերի ընդլայնմանը և բարձրագույն կրթության բարեփոխումներին: Արևելյան գործընկերությանը մասնակցող  երկրներն աջակցություն են ստանալու բոլոնյան գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումներում: Խթանվելու է նրանց մասնակցությունը ԵՄ 7-րդ շրջանակային ծրագրին: Համագործակցություն է ծավալվելու նաև աուդիո-վիզուալ ապրանքների և ծառայությունների շրջանառության հարցում:

Համաժողովին գործընկեր երկրները ներկայացրեցին այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և բարեփոխումների ընթացքը: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման շուրջ, որը քննարկման մասնակիցների կարծիքով կարևոր քայլ կլինի հումանիտար շփումների ակտիվացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը