Քաղաքական

26.10.2012 17:25


Ստեփան Մարգարյան. «ԲՀԿ–ն ՀԱԿ–ի և այլ ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ նախագահական ընտրությունների ժամանակ համագործակցության ցանկացած տարբերակ չի բացառում»

Ստեփան Մարգարյան. «ԲՀԿ–ն ՀԱԿ–ի և այլ ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ նախագահական ընտրությունների ժամանակ համագործակցության ցանկացած տարբերակ չի բացառում»

Վերջին շրջանում հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի է պատասխանել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

–Պարո՛ն Մարգարյան, որոշ ՀՀԿականներ, այդ թվում՝ վարչապետը, խոսում են այն մասին, որ նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագիրը դեռ ուժի մեջ է, և եզրակացնում են, որ ԲՀԿ–ն կսատարի Սերժ Սարգսյանին։ Նույն լուրերն են տարածում նաև «անկախ» լրատվամիջոցները։ Ի՞նչ կասեիք այս մասին։

–Այդ մասին բազմիցս հայտարարվել է՝ հիմա գյություն չո՛ւնի գործող հուշագիր։ Այն պահին, երբ նոր ընտրություններ եղան, «Բարգավաճ Հայաստանը» գնաց առանձին ցուցակով և ընտրություններից հետո իշխանության մաս չկազմեց։ Բնականաբար՝ դրանից հետո անիմաստ է խոսել այդ հուշագրի մասին։ Այդ հուշագիրը վաղուց դադարեցրել է իր գործողության ժամկետը։

–Եվս մեկ հարց, որի մասին շատ է խոսվում ու տարբեր գնահատականների առիթ տալիս։ Գալիք նախագահական ընտրությունների հետ կապված՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն անդրադարձել էր ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի համատեղ գործելու հեռանկարին։  ԲՀԿն նախագահական ընտրությունների շրջանակներում համագործակցության ի՞նչ տարբերակներ է տեսնում ՀԱԿի հետ։

–Քանի որ այս պահին չունենք քննարկված պատրաստի տարբերակ, ուստի ամբողջական պատասխան չեմ կարող տալ այս հարցին, բայց ասեմ, որ ԲՀԿ–ն ՀԱԿ–ի և այլ ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ նախագահական ընտրությունների ժամանակ համագործակցության ցանկացած տարբերակ չի բացառում։ 

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը