Լրահոս

12.06.2009 11:20


Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում նախագահական ընտրություններ են սկսվել։ Իսլամական հանրապետության հռչակումից հետո սա թվով 10-րդ նախագահական ընտրությունն է։ ԻԻՀ նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու՝ 2-րդ ժամկետով առաջադրված Մահմուդ Ահմադինեջադը, նախկին վարչապետ Միր Հուսեյն Մուսավին, խորհրդարանի նախկին խոսնակ Մեհդի Քարրուբին և «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի հրամանատար Մոհսեն Ռեզային։

Ընտրական տեղամասերը բացվել են Իրանի ժամանակով 08:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի 10 ժամ, սակայն իշխանությունների որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև կեսգիշեր։

Իրանի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունի 46,2 մլն իրանցի։ Ըստ ԿԸՀ նախագահի՝ ընտրազանգվածի քաղաքական ակտիվությունը երբեք այսքան բարձր չի եղել, ինչպես այս տարի է։ Այդ պատճառով սպասվում է, որ քվեարկությանն ընտրողների մասնակցությունը ռեկորդային կլինի։

Նախագահական ընտրապայքարի առաջատարը համարվում է իրանական կառուցողականների բանակը ներկայացնող 52-ամյա Մահմուդ Ահմադինեջադը։ Վերլուծաբանները նրան հիմնական մրցակից են համարում 1981-1989թթ. Իրանի կառավարությունը գլախավորած 67-ամյա բարեփոխիչ Միր Հուսեյն Մուսավիին։ Նա ինքն է իրեն անվանում «1979թ. իսլամական հեղափոխության սկզբունքներով առաջնորդվող բարեփոխիչ»։

Թեև ավելի զուսպ, բայց իրեն բարեփոխիչների թվին է դասում նաև Կարրուբին։ Ինչպես պնդում է արևմտյան մամուլը, թեկնածուների այս քառյակի ամենաթույլ  քաղաքական գործիչը Մոհսեն Ռեզային է։

Այս խորագրի վերջին նյութերը