Լրահոս

12.06.2009 16:31


Վ. Հովհաննիսյան. «Ո՛չ ճանապարհն են բացելու, ո՛չ էլ դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու»

Վ. Հովհաննիսյան. «Ո՛չ ճանապարհն են բացելու, ո՛չ էլ դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու»

Պատասխանելով լրագրողի հարցին, թե պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի հանդարտություն է, և նույնիսկ հետընթաց է արձանագրվում, Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասել է.

-Դուք բավական ճիշտ բնութագրեցիք՝ հետընթաց։ Եթե փորձենք վերլուծել հետընթաց բառը, ապա այն ենթադրում է, որ առաջընթաց կար, որից հետո հետընթաց սկսվեց։ Բայց մենք տեսնում ենք, որ առաջընթաց չկա, որ խաբելու են, որ ո՛չ ճանապարհն են բացելու, ո՛չ էլ դիվանագիտական հարաբերություններ են հաստատելու։ Մենք նկատեցինք, թե ինչպես մի մասը քողարկված, մի մասը բացահայտ, բայց երեք հիմնական նախապայմանները գերակշռող կերպով բանակցությունների հիմնական ֆոնն են ստեղծում։

 

Այս խորագրի վերջին նյութերը