Լրահոս

12.06.2009 16:45


Պտտահողմ և կարկուտ Շիրակի մարզում

Հունիսի 11-ին ժամը 17։45-ին Շիրակի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ պտտահողմը զգալի վնաս է պատճառել Ղարիբջանյան և Ախուրիկ գյուղերին:

Դեպքի վայր է մեկնել Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ քամու պատճառով ամբողջությամբ վնասվել են՝ Ղարիբջանյան գյուղի 13 բնակելի տան տա­նիքներ՝ 1510 քմ մակերեսով, Ախուրիկ գյուղի հիվանդանոցի տանիքը՝ 144 քմ և 14 բնակելի տան տա­նիքներ՝ 1850 քմ մակերեսով, ինչպես նաև պատուհանների ապակիներ:

Տրանսֆորմատորային են­թա­կա­­յա­նի Էլեկտրական մալուխների վնասվելու պատճառով նշված գյուղերը հոսանքա­զրկ­վել են:

Նույն օրը, ժամը 18։05-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Հացիկ գյուղի ցանքատարածքները՝ 500 հա մակերեսով:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը