Լրահոս

08.11.2012 09:48


Օբաման այսօր հանգստանում է

Օբաման այսօր հանգստանում է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերընտրվելուց հետո առաջին օրն անցկացրել է ընտանիքի և մոտ խորհրդականների շրջապատում, սակայն առավոտը նվիրել է աշխատանքային հարցերին: Այս մասին հաղորդում են նախագահի մամլո ծառայության թղթակիցները։

Չորեքշաբթի առավոտյան Օբաման հեռախոսով խոսել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհների, Սենատի մեծամասնության և փոքրամասնության առաջնորդներ Գարի Ռիդի և Միտչ Մակկոնելի, ինչպես նաև Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ:

Նրանց հետ Օբաման քննարկել է սենատորների դիտարկմանը ներկայացված հիմնական օրենսդրական նախաձեռնությունները, հիշեցրել բյուջեի պակասուրդի կրճատման համար միջոցների ընդունման, գործազրկությանն ուղղված պայքարի անհրաժեշտության մասին: Այնուհետև Օբաման ուղևորվել է իր շտաբ՝ շնորհակալություն հայտնելու իր աշխատակիցներին, ինչպես նաև արշավին աջակցած կամավորներին: Նրանք պետության ղեկավարին դիմավորել են բուռն ծափողջույններով:

Շտաբից Օբաման կնոջ և դուստրերի հետ գնացել է օդանավակայան: Օդանավի անձնակազմի անդամները վերընտրվելու առիթով շնորհավորել են նախագահին և նրան տորթ նվիրել: Երեկոն նախագահն անցկացրել է Սպիտակ տանը, ընտանիքի հետ: Մոտ խորհրդականների հետ սովորական առավոտյան հանդիպումից բացի՝ այսօր Օբաման ծրագրված միջոցառումներ չունի:

Այս խորագրի վերջին նյութերը