Լրահոս

08.11.2012 10:31


Հունաստանի խորհրդարանն ընդունեց խնայող քաղաքականության օրենքը՝ չնայած հասարակական բողոքի հզոր ալիքին

Հունաստանի խորհրդարանն  ընդունեց խնայող քաղաքականության օրենքը՝ չնայած հասարակական բողոքի հզոր ալիքին

Հունաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության ներկայացրած խնայողության քաղաքականության վերաբերյալ օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը։

Այսպիսով՝ Հունաստանի իշխանությունը կարևոր քայլ է արել Եվրոպական Միությունից, Եվրոպական Կենտրոնական բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից ևս 31,5 մլրդ եվրո վարկ ստանալու համար։

Նշենք, որ երեկ խնայողության քաղաքականության դեմ հազարավոր հույներ բողոքի ակցիա էին անցկացնում, արձանագրվեցին ոստիկանության հետ բախումներ։  Հավաքվածները մոլոտովյան կոկտեյլներ են նետել խորհրդարանի մոտ, ոստիկանությունը ուժ է կիրառել տասնյակ հազարավոր ցուցարարների դեմ՝ հիմնականում ջրի շիթերի միջոցով:

Մինչ այդ երկրի տարբեր շրջաններում 2-օրյա գործադուլ էր հայտարարվել։

Այս խորագրի վերջին նյութերը