Լրահոս

13.06.2009 13:33


Արամ Կարապետյանը «երկակի ստանդարտների» քաղաքականություն է նկատում

Արամ Կարապետյանը «երկակի ստանդարտների» քաղաքականություն է նկատում

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության և ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը: Զեկույցի համաձայն՝ 2008թ. նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ:

-Կարծում եմ, այն տեսանկյունից, որ փող չեն տալիս, վատ է: Այն տեսանկյունից, որ փորձում են դաս տալ, նորմալ է։ Բայց մի հետաքրքիր երկակի ստանդարտ է ստացվում։ Իրենք 70 մլն դոլարը չեն տալիս, բայց 542 մլն դոլար տալիս է Համաշխարհային բանկը։ Բայց որպես գործողություն՝ ԱՄՆ- փորձում է գեոքաղաքական առումով որոշակի վերաբերմունք ցույց տալ, ինչը նորմալ է,- վերոնշյալ զեկույցի կապակցությամբ «7օր»-ին ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը